-
17.03.2014|
16:04
Հունիսին կմեկնարկի արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը: Կազմակերպիչների տեղեկացմամբ` Ֆրեսկոն կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:
-
17.03.2014|
15:04
ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի վերնախավի և ԼՂՀ-ի առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանի միջև խնդիրներ չեն ծագել` կուսակցությունից Հարություն Քուշկյանի դուրս գալու առնչությամբ: Ավելին, նույն աղբյուրը հավաստում է, որ նրանք շարունակում են նորմալ փոխհարաբերություններ պահպանել:
-
17.03.2014|
14:01
Կիրակի գիշերը հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
-
17.03.2014|
12:52
ԱՄՆ դաշնային դատավոր Բոգդան Ֆուտեյը, ով ժամանակին աշխատել է ՈՒկրաինայի Սահմանադրության տեքստի վրա, հայտարարել է, թե Ղրիմի կարգավիճակի հարցը կարելի է լուծել Հաագայում:
-
17.03.2014|
12:08
Ընդդիմությունը Հայաստանում միֆ է, ավելի շուտ՝ ատավիզմ, այն այլեւս «ոչ իշխանական ուժեր» մոդայիկ անունով է իրեն հորջորջում: Իրականում բոլորն էլ գիտեն, որ ընդդիմությունը, որը միատարր չէ, խորհրդարան է գնացել սեփական հարցերը լուծելու:
-
17.03.2014|
12:04
«Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։
-
17.03.2014|
11:59
Սլովակիայում շաբաթ օրն անցկացված նախագահական ընտրություններում 14 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոս ձայները՝ Բրատիսլավայում քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտարարել է ազգային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
-
17.03.2014|
11:56
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը, և նրա արդյունքները մեկնակետ կդառնան թերակղզու ապագան որոշելու հարցում:
-
17.03.2014|
11:54
Մեջլիսը դատապարտել է ՌԴ-ի ագրեսիոն ակտը և Ղրիմի անեքսիայի պլանը, կտրականապես մերժել է Ղրիմի ապագան որոշելու ցանկացած փորձերը «առանց թաթար ժողովրդի ազատ կամքի արտահայտման», հաղորդել է «ՈՒկրաինսկայա պրավդա»-ն:
-
17.03.2014|
11:52
Մալազիայի ավիաուղիների MH370 չվերթի՝ մեկ շաբաթ տևած որոնման աշխատանքները շաբաթ օրը նոր շրջադարձ ունեցան, երբ պարզվեց, որ ինքնաթիռի հաղորդակցական համակարգերն անջատվել են ձեռքով և օդանավը միտումնավոր շեղվել է ուղուց: Մասնագետները քննարկում են մի քանի հնարավոր սցենարներ, գրում է Business Insider-ը: